National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.12.2019
«Բաց դասեր»՝ ՀՀ Ազգային ժողովում
1 / 24

ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 4-ին խորհրդարան էին այցելել  Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք  ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Ճարտարապետական եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Երեւանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն  Փամբուխչյանը:

Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:

ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի միջնակարգ  դպրոցի  աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Սիփան Փաշինյանը, Արփինե Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Արթուր Դավթյանն ու Արմեն Խաչատրյանը:

Հանդիպումներն ընթացել են հարցուպատասխանի ձեւաչափով:

Մասնակիցները բարձրաձայնել են հարցեր, որոնք առնչվել են  Ազգային ժողովի կառուցվածքին ու գործունեությանը, կրթական ոլորտին, տրանսպորտին եւ ճանապարհային խցանումներին:

Անդրադարձ է եղել նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի այն դրույթին, որով առաջարկվում է հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները  բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ուսուցանման համար համարել ոչ պարտադիր:

Նշվել է, որ առաջարկությունը սխալ է հասկացվել: Տրվել է պարզաբանում, որ  բուհն ինքն է ընտրելու այդ առարկաների դասավանդման  անհրաժեշտությունը:

Այցի շրջանակում հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը, եղել նաեւ գրադարանում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am